Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 
  • Այց կոմպոզիտորների և նկարիչների միություններ

    Այց կոմպոզիտորների և նկարիչների միություններ

    19.02.2014| 15:40
    Փետրվարի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է ՀՀ նկարիչների և կոմպոզիտորների միություններ: Օրեր առաջ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին տված խոստման համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը եղավ մությունում, շրջեց աշխատասենյակներում, դահլիճում, ծանոթացավ առկա խնդիրներին:
  • Բալասանյանի թիկնազորի պետը շնապանի է դանակահարել

    Բալասանյանի թիկնազորի պետը շնապանի է դանակահարել

    19.02.2014| 15:34
    Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի պետը` Արտյոմը, փետրվարի 19-ին դանակահարել է ոմն Արմեն Տիգրանյանի, որը Գյումրու թաղային հեղինակություններից մեկի` Սուրոյի շնապանն է: Դանակահարության պատճառները հայտնի չեն: Չնայած թիկնապահներ ունենալու փաստը Բալասանյանը մշտապես հերքում է, սակայն Գյումրիում, նույն աղբյուրի պնդմամբ, նրանք իրենց տեր են զգում:
  • Նրանք չգիտեն, թե ինչ են անում

    Նրանք չգիտեն, թե ինչ են անում

    19.02.2014| 15:08
    Մարտի 1-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կհրավիրի Հայ ազգային կոնգրեսը, իսկ երեկոյան, Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում, որտեղ վեց տարի առաջ տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալներ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը հանդես կգան քաղաքացիական նախաձեռնությամբ. նրանք պատրաստվում են իրենց համախոհների հետ լուսաբացը դիմավորել այստեղ:
  • Գրքի օրը

    Գրքի օրը

    19.02.2014| 13:09
    Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ, հանդիպումներ գրողների հետ: Գրքասերները միմյանց գրքեր են նվիրում:
  • Կիևում լրագրող է սպանվել

    Կիևում լրագրող է սպանվել

    19.02.2014| 12:41
    Կիևում երեկվա իրադարձությունների արդյունքում սպանվել է «Вести» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը: Լուրը հաստատել է թերթի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան իր ֆեյսբուքյան էջում:
  • Կյանքից հեռացել է բեմանկարիչ Վահագն Թևանյանը

    Կյանքից հեռացել է բեմանկարիչ Վահագն Թևանյանը

    19.02.2014| 11:44
    ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը:
  • Մարտի 1-ին զգույշ մոտեցեք

    Մարտի 1-ին զգույշ մոտեցեք

    18.02.2014| 22:19
    Մարտի 1-ի թեմային պետք է առավելագույնս զգույշ մոտենալ: Հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, երբ դեպքերն այնպես զարգացան, որ դժվարացավ «թացը չորից» տարբերակելը, երբ նախկին դահիճների արարքները ժամանակավորապես մոռացվեցին կամ սառեցվեցին ընդդիմության մի հատվածի ջանքերով, երբ այսօր Մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք արտագաղթել են և հնարավորություն չեն ունենալու այդ օրն իրենց զավակների գերեզմանին այցելելու և մի ծաղիկ դնելու:
  • Փետրվարի 19-ին լրանում է Գուրգեն Մարգարյանի մահվան տասներորդ տարելիցը

    Փետրվարի 19-ին լրանում է Գուրգեն Մարգարյանի մահվան տասներորդ տարելիցը

    18.02.2014| 17:28
    «Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ.
  • «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը

    «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը

    18.02.2014| 17:25
    «Սերժ Սարգսյանը վերջերս մեծ բեմից ասաց, որ միայն զենքով կա փրկություն: Միգուցե այն լեզվի սայթաքում էր, բայց պետք է արձանագրել, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը սոսկ այս հարցում համաձայն է նրա հետ: Ատելության չափաբաժինը այնքան է խտացել ու շատացել, որ շատերն արդեն մտածում են այս խոսքը ի կատար ածելու մասին: Իսկ այս ամենի հիմնական պատասխանատուն նա է: Քանի դեռ ուշ չէ, և տակավին չենք մոտեցել անթույլատրելի քաղաքացիական պատերազմին, պետք է այլ լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար»,- այսօր «Անի Պլազայում»` ներկայացնելով իր տարեկան ամփոփիչ զեկույցը, ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
  • Կացին և ապտակներ

    Կացին և ապտակներ

    18.02.2014| 16:45
    Թբիլիսիում երեկ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի ու Վրաստանի տարածքում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատիվը պաշտպանելու համար Սբ Էջմիածին եկեղեցու տարածքում հավաքված թբիլիսահայերը ուղևորվել են դեպի հայ համայնքի ներկայացուցիչ Վրաստանի նախագահին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհրդի անդամ Գոգա Էլիբեկովի տուն, որն էլ նրանց ընդառաջ դուրս է եկել կացնով, տեղեկացնում է Ռուսաստանում գործող «Երկրամաս» պարբերականը, որին մանրամասներ են հաղորդել «Թբիլիսայահերի ասամբլեա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: